BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գյումրիում վրեժխնդրություն է եղել

Գյումրիում վրեժխնդրություն է եղել
24.04.2013 | 23:21

Երեկ Գյումրիում հնչած կրակոցների պատճառների մասին մեզ նոր տեղեկություններ հայտնի դարձան: Գյումրիի մեր աղբյուրների պնդմամբ, դա վրեժխնդրության հետևանք է: Հավելենք, որ Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդին կրակել էր Հարություն Խաչատրյանի և Արտյոմ Կարապետյանի վրա: Վերջինս, ով հայտնի է Շեկո մականվամբ, մահացել է: Դեպքը տեղի էր ունեցել Պոլիգոններ կոչվող թաղամասի «Ցածր գներ» հանրախանութի հարևանությամբ: Ըստ նույն աղբյուրի, Կոլյա Ղուկասյանն այս քայլին է դիմել այն բանից հետո, երբ նրան մեկ ամիս առաջ դաժան ծեծի են ենթարկել հիշյալ անձինք ու նրանց շրջապատի որոշ մարդիկ: Ի դեպ, ինչպես տեղեկացրին մեզ, ծեծի հետքերը թաքցնելու համար Ղուկասյանի մերձավորները հորինել են «սառույցը գլխին ընկնելու» վարկածը:
Ավելացնենք, որ Վարդան Ղուկասյանի եղբորորդին արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ